Կարիերայի պլանավորում

Աշխատանք և կարիերա

Մարդն իր գիտակից կյանքի մեծ մասն անցկացնում է աշխատելիս, սակայն ոչ բոլորն են գոհ իրենց աշխատանքից։ Աշխատանքի մեջ առկա խնդիրներն ու անհաջողություններն ունեն իրենց պատճառները։ Շատ կարևոր է հստակացնել սեփական ակնկալիքներն ու նպատակները կապված աշխատանքի հետ։

Այստեղ նշված քայլերը կօգնեն ստանալ շատ հարցերի պատասխաններ և գտնել ցանկալի աշխատանք։

 

*Նշում․ Պետք է հիշել, որ կարիերան և աշխատանքը  տարբեր են․ աշխատանքը կատարվում է վարձատրության  համար առանց զարգացման հեռահար ծրագրերի, մինչդեռ կարիերան երկարաժամկետ ջանքեր է պահանջում, մի բան, որի վրա պետք է կառուցել և աշխատել ամեն օր: 

 
 

Զբաղվածության տեսակները

Շատ կարևոր է նախ և առաջ հասկանալ, թե աշխատանքի ո՞ր տեսակն է ավելի հարմար մեզ և ըստ այդմ մշակել գործողությունների ծրագիր։​

Այսպիսով՝ աշխատանքների տեսակների առավելություններն ու թերությունները  ստորև․

Copy of Empowering youth (4).jpg
 

Ինքնագնահատում

Կատարել ինքնագնահատում՝ կիրառելով տարբեր գործիքներ։ Ինքնագնահտման արդյունքում պետք է ունենալ հետևյալ կարևոր հարցերի պատասխանները

  • Իմ բնավորությունն ինչպիսի՞ն է։

  • Որո՞նք իմ ուժեղ և թույլ կողմերը։

  • Ի՞նչ տաղանդ ունեմ։

  • Ի՞նչ հմտություններ (soft և hard) ունեմ։

  • Ի՞նչ արժեքներ և հետաքրքրություններ ունեմ։

  • Ի՞նչ աշխատանքներ կան այս ոլորտում։

  • Բավարա՞ր են արդյոք իմ կարողությունները։

  • Ինչքա՞ն գումար եմ ցանկանում աշխատել։

  • Ի՞նչ պետք է անեմ այդ աշխատանքը ստանալու համար

Թեստ 1․ Բնավորության տեսակները

Թեստ 2․ Համապատասխանող մասնագիտություններ

hooru-gals-final-family-focused.gif

Գործողությունների ծրագիր

Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մշակել գործողությունների ծրագիր՝ հիմնվելով նախորդ փուլերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունների վրա։ Գործողությունների ծրագրում պետք է   

  • հստակ սահմանել նպատակը

  • նպատակն իրագործելու ճանապարհային քարտեզը բոլոր քայլերով,

  • նշանակել առանձին գործողությունների ժամկետները

  • հետևել գործողությունների ծրագրին։

 

*Նշում․ Գործողությունների ծրագիրը կազմելիս կարող է օգտակար լինել հետևյալ գործիքը։

Checklist

21-րդ դարում պահանջվող հմտություններ

Փափուկ (soft) հմտություններ

 

  • Հաղորդակցման հմտություններ (գրավոր/բանավոր)

  • Ժամանակի կառավարում

  • Առաջնորդություն (Leadership)

  • Ինքնակրթության հմտություններ

  • Սթրեսակայունություն

  • Կոնֆլիկտների հարթում

  • Թիմում աշխատելու կարողություն

  • Ճկունություն

  • Ստեղծարարություն (creativeness)

 Կոշտ հմտություններ (hard skills)

(պահանջում են վերապատրաստում)

 

  • Օտար լեզուների իմացություն

  • ՏՀՏ գրագիտություն

  • Նախագծերի կառավարում

  • Ֆինանսական գրագիտություն

  • Իրավական տարրական գիտելիքներ

  • Մեդիագրագիտություն

  • Այլ մասնագիտական գիտելիքներ

Skill-Development-in-india.jpg

Կարիերայի զարգացման ուղին

Շատ տարածված է այն կարծիքը, որ աշխատանք չգտնելու պատճառն այն է, որ գործատուն պահանջում է փորձ, իսկ աշխատանք փնտրողը չի կարողանում աշխատանքի ընդունվել, քանի որ հնարավորություն չի ստանում այդ փորձը ձեռք բերել։ Այսինքն ստացվում է փակ շղթա՝ անելանելի իրավիճակ։ Սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ․ կա կարիերայի զարգացման բնականոն ուղի, որն ավելի հիմնավոր է և հաստատուն, պարզապես անհրաժեշտ է ամեն ինչ անել ժամանակին։ Այսպիսով՝  առաջին քայլը կարիերայի սեփական ուղին ուրվագծելն է և համապատասխան գործողություններ ձեռնարկելն է։

Ուսումնասիրել միջավայրը և միտումները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր աշխարհը համեմատաբար ավելի գլոբալ է և տեխնոլոգիաների զարգացումը շատ ավելի սրընթաց ու ծավալուն է, անհրաժեշտ է սեփական կարիերան պլանավորելիս ոչ միայն ուղղորդվել անձնական նախասիրություններով, այլ նաև ուսումնասիրել, վերլուծել լոկալ և գլոբալ միջավայրը՝

  • ժամանակի պահանջները,

  • զարգացումները (կատարել կանախտեսումներ ամենաքիչը 5-10 տարվա կտրվածքով, քանի որ այդքան ժամանակ է պահանջվում այս կամ այն ոլորտում հմտանալու համար),

  • միտումները (ո՞ր ոլորտներն են զարգանում, մոտ ապագայում պահանջարկ են ունենալու և ո՞ր ոլորտներն, ընդհակառակը շուտով կանհետանան կամ մարդկային ռեսուրսները կփոխարինեն տեխնոլոգիական լուծումներով)

  • հասանելի հնարավորությունները:

Այս քայլի համար օգտակար կարող է լինել «Մասնագիտությունների քարտեզը», որտեղ ներկայացված են մեռնող մասնագիտությունները և մեր ժամանականերում պահանջարկ ունեցող նոր մասնագիտությունները։

Copy of Empowering youth (49).png

Հնարավորությունների վերլուծություն

Ծանոթանալ

  • պահանջարկ ունեցող  մասնագիտություններին

  • հետաքրքրող աշխատանքների բնույթին, պահանջներին և այլ մանրամասներին

  • աշխատաշուկայի պահանջարկին /ի՞նչ հմտություններ են ակնկալում գործատուները/

Ուսումնասիրություններից հետո համեմատել սեփական հնարավորությունները ներկայացվող պահանջների հետ և հասկանալ, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատել ցանկալի աշխատանքը ստանալու համար։

prof.gif

Խնդիրներ և պատճառներ

Անհրաժեշտ է հասկանալ աշխատանք չգտնելու պատճառները․

  • անձնական

  • ընտանեկան

  • մասնագիտական/ոլորտի հետ կապված

  • փորձառություն

  • ոչ բավարար անհրաժեշտ գիտելիքներ

  • պահանջարկի բացակայություն

  • այլ հանգամանքներ

problems.jpg

Օնլայն աշխատանքներ

  • Դասընթացներ

  • Տեսանյութերի պատրաստում

  • Բլոգի վարում

  • Թվային գրքեր

  • Օնլայն խորհրդատվական ծառայությունների մատուցում

  • Բաժանորդագրություն

  • Ֆրիլանսեր գրող (copywriting, content writing)

  • Գրաֆիկական դիզայներ

  • Բջջային հավելվածների և կայքերի պատրաստում

  • Վիրտուալ օգնականի ծառայություններ

  • Էջերի և խմբերի վարում սոցիալական ցանցերում

  • Ցանցային մարքեթինգ

  • Հեռահար տեխնիկական սպասարկում/աջակցություն

  • Youtube ալիքի վարում

  • Հետազոտություններ և վիճակագրական վերլուծություններ

  • Հավելվածների, ծրագրերի թեստավորում

  • Podcast

  • Օնլայն թարգամանությունների կատարում

  • Խմբագրական աշխատանքների իրականացում

  • Գովազդային ծառայությունների մատուցում

  • Նորությունների էջի վարում

  • Միջոցառումների կազմակերպում

  • SEO ծառայությունների մատուցում

  • Օնլայն խանութ 

  • Հաճախորդների սպասարկում/զրուցարանի վարում

Workspace
 
 
 
 
 
 
 

Վերամասնագիտացում

Քանի որ մեր ժամանակներում զարգացումները շատ սրընթաց են և կտրուկ, պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում վերապատրաստվել և վերամասնագիտանալ։ Երբեմն կարիք է լինում հիմնովին փոխել ամեն ինչ և սկսել նոր կետից։ 

A&WW վիրտուալ դպրոցի կողմից իրականացվող Վեր՛ամասնագիտացում ծրագիրը ներառում է 

  • ՏՀՏ գրագիտություն

  • Օտար լեզուների բավարար իմացություն

  • Նամակագրություն

  • Նախագծերի ղեկավարում ոչ մասնագետների համար

  • Ինքնակրթության հմտություններ

  • Փափուկ հմտություններ

  • Աշխատանքային էթիկա

  • Աշխատանքային իրավունք

Ծրագիրը նրանց համար է, ովքեր չեն կարողանում գտնել աշխատանք կամ ցանկանում են փոխել իրենց աշխատանքը։

scheme.png