

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված «Աջակցություն երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Էյ Ընդ Դաբլյու Դաբլյու Վիրտուալ դպրոց» ՍՊԸ-ն կազմակերպում է տեղեկատվական հանդիպումների շարք ձեռնարկատիրությամբ հետաքրքվողների և զբաղվողների համար (Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից և Երևանից)։
Ծրագրի նպատակն է երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմամբ նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը։
Տեղեկատվական առցանց հանդիպումների ընթացքում մասնակիցներին (-> գործարար․հայ)՝
-
կներկայացվեն կարևոր տեղեկություններ, օգտակար գործիքներ և ռեսուրսներ, տեխնոլոգիաներ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, որոնք
-
հնարավորություն կտան նվազագույն ռեսուրսներով հասնել առավելագույն արդյունքների,
-
կբարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը,
-
կօգնեն խուսափել որոշ սխալներից և ռեսուրսների (ժամանակ, փող և այլն) վատնումից,
-
կօգնեն հիմք դնել ժամանակի զարգացումներին համահունչ խելացի բիզնեսի
-
-
կտրամադրվի մասնագիտական (բիզնես վերլուծաբանի, ֆինանսիստի, շուկայագետի) խորհրդատվություն, հրավիրված փորձագետները կպատասխանեն մասնակիցներին հուզող հարցերին (հարցերը հնարավոր է ուղարկել նաև նախապես՝ լրացնելով այստեղ կամ ձայնային հաղորդագրությամբ Viber/Whats App +37494783993 համարին),
-
կցուցաբերվի աջակցություն բիզնեսում տեխնոլոգիաների ինտեգրման հարցում։